ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման

Իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման
26.06.2025 | 19:43

2021-ից ի վեր բազմիցս եմ հրապարակավ նախազգուշացրել, որ ՀՀ ընթացիկ վիլայեթացումը՝ պետական ինքնիշխանության համակարգային ապամոնտաժումը հօգուտ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի, բնականաբար ուղեկցվելու է հասարակության դիմադրությամբ և իշխանության լայնածավալ բռնաճնշումներով։ Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թուրքացումը հակասում է հայ մարդու աշխարհայացքին ու հավաքական մտայնությանը՝ նրա ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական շերտերին։ Ազգային օրակարգի քայքայումը և դրա ենթարկումը Թուրքիայի և Ադրբեջանի գաղութատիրական խոսույթներին ոչ այլ ինչ է, քան հիբրիդային պատերազմ հայոց ինքնության և էության դեմ։

Այսօրվա զարգացումները վկայում են, որ իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման՝ նպատակ ունենալով խափանել հայ հասարակության դիմադրությունն առաջիկա ստրկացուցիչ և կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագրերին» ու անհայտ գաղտնի պայմանավորվածություններին։

ԴԵՄ ԵՍ ՎԻԼԱՅԵԹԱՑՄԱՆԸ՝ ՈՒՐԵՄՆ ՔՈ ՀԵՏԵՎԻՑ ԿԳԱՆ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։

Խուզարկություններ, ձերբակալություններ, քաղաքական պատվերով մեղադրանքներ, ուղղորդված դատավարություններ, կեղծ քարոզչական արշավներ՝ ահա սա է Հայաստանի ներկան և, ըստ երևույթին, մոտակա ապագան։

Սակայն իշխանության պատժիչ ռեսուրսը անսահման չէ։ Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Այս ամենը կարող է դառնալ ոչ միայն ներկա իշխանության ավարտի սկիզբը, այլև՝ ազգային պետության վերակերտման նախերգանքը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3475

Մեկնաբանություններ